հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Էրդողանը ցավակցել է հայերին

Էրդողանը ցավակցել է հայերին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ ապրիլի 24-ի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրվել է վարչապետի պաշտոնական կայքում։ Թուրքիայի վարչապետը ցավակցել է հայերին, ում պապերը զոհվել են «20-րդ դարի սկզբի պատմական համատեքստում»։

«Իհարկե, ոչ ցավի հիերարխիաների կառուցումը, ոչ տառապանքի համեմատումը և հակադրումը ոչ մի իմաստ չունեն նրանց համար, ովքեր կրել են այդ ցավը։ Ինչպես թուրքական ասացվածքն է ասում՝ կրակը վառում է այն տեղը, որտեղ ընկնում է։ Մարդկության պարքտն է ընդունել, որ հայերը հիշում են այն տառապանքները, որ կրել են այդ ժամանակահատվածում, ինչպես Օսմանյան կայսրության ցանկացած այլ քաղաքացի։ Թուրքիայում 1915 թվականի դեպքերի մասին ազատ տարբեր մտքեր ու կարծիքներ արտահայտելը նախապայմանն է բազմակարծության»,- հայտարարել է Էրդողանը։

Միաժամանակ, նա անընդունելի է համարել 1915 թվականի իրադարձությունները որպես քաղաքական լարվածության միջոց օգտագործելը: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը բոլորիս համատեղ վիշտն են», – նշել է Էրդողանը:

Նա նշել է նաև, որ պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ թուրքական կառավարության առաջարկը մնում է ուժի մեջ։

«Այսօր մեր արխիվներում գտնվող հարյուր հազարավոր փաստաթղթեր գնտվում են պատմաբանների տրամադրության տակ։ Այսօր էլ ունենք մի նոր ապագա կառուցելու հնարավորությունն ու կարողությունը»,- հայտարարել է Էրդողանը։