Գլխավոր / Армения / Իսրայելցի նախարարը մեղադրում է Թուրքիային

Իսրայելցի նախարարը մեղադրում է Թուրքիային

Իսրայելը հերթական դիվանագիտական գրոհն է սկսել պաշտոնական Անկարայի վրա: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` այդ երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարակը հայտարարել է, որ իրենց կասկածներն առ այն, որ Թուրքիան կարող է Իսրայելի ռազմական գաղտնիքները փոխանցել Իրանին, ամուր հիմքեր ունեն:

Իսրայելի ռադիոընկերությանը տված հարցազրույցում Բարակը քննադատել է Թուրքիայի անվտանգության ծառայության պետին` Հական Ֆիդանին, ով, Իսրայելի Պաշտպանության նախարարի խոսքերով, Իրանի լավ բարեկամն է: Բարակի այս խոսքերը կրկին սրել են հարաբերությունները Թուրքիայի և Իսրայելի միջև: Երկուշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Անկարայում Իսրայելի դեսպանը, ում հետ զրույցի ընթացքում թուրքական կողմն իր անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնել Բարակի մեկնաբանությունների վերաբերյալ:

Tekali Taxi