Home / Հայաստան / Պելեն կփորձի վերականգնել «Կոսմոսի» համբավը

Պելեն կփորձի վերականգնել «Կոսմոսի» համբավը

Ֆուտբոլի լեգենդ Պելեն դարձել է «Նյու Յորք Կոսմոս»
ֆուտբոլային  ակումբի պատվավոր նակագահ։ Նման
քայլով «Նյու Յորք Կոսմոս»-ի նոր սեփականատեր Պոլ Քեմսլին հույս ունի վերականգնել
ակումբի նախկին համբավը, հաղորդում է 
Спорт-Экспресс-ը ։ Ժամանակին ակումբը ներկայացրել են ֆուտբոլային այնպիսի
հայտնի դեմքեր, ինչպիսին են Ֆրանց Բեկենբաուերը, Յոհան Քրուիֆն ու այլք։  Թիմը դադարել էր իր գոյությունը 1985 թվականին
և այժմ վերածնունդ է ապրում, իսկ Պելեի նախագահությունը կնպաստի թիմի նկատմամբ հետաքրքրության
աճին։

«Կոսմոս»-ին նոր կյանք տալու գաղափարը ծնվել է  դեռևս 1996 թվականին՝ Ֆուտբոլի գլխավոր լիգայի  (MLS) կազմավորման հետ համատեղ, բայց տասնչորս տարիների ընթացքում «Կոսմոսն»
այդպես էլ չի վերականգնվել։ Իսկ լիգան, նոր ակումբներ ընդունելու հաշվին, անընդհատ
ընդլայնվել  է։ 

Tekali Taxi