Home / Армения / Ռուսաստանը կարող է ռազմաբազա ստեղծել Թուրքիայում

Ռուսաստանը կարող է ռազմաբազա ստեղծել Թուրքիայում

Ռուսաստանը նպատակ ունի ընդլայնել իր ռազմածովային ներկայությունը երկրի սահմաններից դուրս:
Այս պահին Ռուսաստանը ռազմածովային մեկ բազա ունի Սիրիայում:

Ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային նավատորմի ծովակալ Վլադիմիր Վիսոցկին, Ռուսաստանը մտադիր է ավելացնել բազաների թիվն
արտերկրում, սակայն այս ուղղությամբ կտրուկ գործողությունների չի
դիմելու: Ըստ Վիսոցկու` ամեն ինչ պետք է մտածված ու քայլ առ քայլ անել, առանց շտապելու` հաշվի առնելով տվյալ երկրի հնարավորությունները: Նրա խոսքերով` դա առաջին հերթին վերաբերում է այն երկրներին, որտեղ առավելագույնս զարգացած են նավահանգստային ենթակառուցվածքները:

«Եթե սա Միջերկրական և Սև ծովերի արևելյան հատվածն է,
ապա խոսքը Թուրքիայի  և Հունաստանի մասին է: Թե Հունաստանը, թե Թուրքիան մեզ լայն հնարավորություններ են ընձեռում:  Բացի այդ
,
բարելավվել  են հարաբերություններն Իտալիայի հետ, իսկ սա արդեն Միջերկրական ծովի արևմտյան հատվածն է»,- Վիսոցկու խոսքերն է մեջբերում ANS Press գործակալությունը:

Tekali Taxi