Գլխավոր / Армения / «Առավոտ». Զոհված լրագրողի գործով դատական նիստն ընդհանտվեց

«Առավոտ». Զոհված լրագրողի գործով դատական նիստն ընդհանտվեց

«Առավոտն» իր առաջին էջին անդրադարձել է զոհված լրագրող Գայանե Բաբայանի գործով դատավարությանը:

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց Վահան Եղիազարյանի դատավարությունը: Նա այս տարվա ապրիլին Դ.Անհաղթի փողոցում իր վարած ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 45-ամյա լրագրող Գայանե Բաբայանին: Մահացած լրագրողի իրավահաջորդ ճանաչված քույրը` Աիդա Բաբայանը, հայտարարեց, որ ոչինչ չի կարող հատուցել իրենց անդառնալի կորուստը: Նա ասաց, որ 1000 տարին մեկ են ծնվում այդ տարիքում կայացած, տաղանդավոր, սկզբունքային մարդիկ, որոնցից մեկն իր քույրն էր: Նիստի ժամանակ դատավորը հաճախ էր զգուշացումներով դահլիճից դուրս հրավիրում տուժողի ամուսնուն, քույրերին, հարազատներին, որոնք չէին կարողանում իրենց էմոցիաները զսպել: Զգուշացումներից մեկի ժամանակ էլ նիստին հետեւողների նյարդերը տեղի տվեցին, եւ նրանից մեկն անգամ մոտեցավ դատավորին` պահանջելով արդարացի վերաբերմունք: Կարգադրիչները փորձում էին հանգստացնել դահլիճը, բայց ապարդյուն: Նիստն ընդհատվեց: