Մեդվեդևն առաջարկել է հրաժարվել «միլիցիայից»
Ռուսասատնի Դաշնության նախագահ Դմիտրի
Մեդվեդևն առաջարկել է ռուսական
միլիցիան վերանվանել ոստիկանություն (полиция), ինչպես այն կոչվել է Ցարական
Ռուսաստանի ժամանակ:
«Միլիցիայի մասին օրենքում փոփոխություններ» կատարելուն նվիրված խորհրդակցությանը նախագահն ասել է, «Կարծում եմ` ժամանակն է միլիցիային իր նախկին անվանումը վերադարձնել և հետագայում անվանել ոստիկանություն»:
Մեդվեդևը նաև խոստացել է միլիցիային ազատել որոշ պարտականություններից` ավտոմեքենաների տեխսապասարկման ու սթափեցնող կենտրոնների հսկողությունից: Նախագահի խոսքերով` սա այնքան էլ դյուրին գործ չէ, քանի որ կապված է մեծ գումարների հետ: