Թուրքիայի նախագահի որդին զբաղվելու է սննդի առաքմամբ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կրտսեր որդին`
Մեհմեթ Էմրե Գյուլը, ով 15 տարեկանից փորձում էր
զբաղվել
բիզնեսով, վերջերս ինտերնետային կայք է բացել, որի
միջոցով
թուրքական
հատուկ
ուտեստներ
առաքվելու
են
երկրի
տարածքում:
Ներկա պահին երիտասարդ գործարարը սովորում է Հարվարդի համալսարանում, ուստի կայքով զբաղվում է գլխավոր մենեջեր Բահադիր Թուրանլին: Վերջինիս խոսքերով` նման կայք ստեղծելու մտահղացումը ծնվել է այլ իրեր վաճառող կայքերի այցելուների մեկնաբանությունների արդյունքում:
«Թուրքիայի շրջաններ այցելելով` մենք հասկացանք, որ մարդիկ տեղական սնունդի պահանջ ունեն, և որոշեցինք կայք բացել: Կայքն առանձնանում է նրանով, որ դրա միջոցով առաքվելու է տարածաշրջանային յուրահատուկ ուտեստը: Մենք գոհ ենք ստացվող պատվերներից և մտադիր ենք ընդլայնել մեր գործը Թուրքիայի 81 շրջաններում»,- նշել է գլխավոր տնօրենը: