Գլխավոր / Армения / Սահակաշվիլիի համար ներողություն են խնդրել

Սահակաշվիլիի համար ներողություն են խնդրել

Վրաստանի «Ազգերի համաշխարհային կոնգրես» հասարակական կազմակերպությունը Հարավային Օսիայի բնակչության ներողամտությունն է հայցել 2008 թվականի օգոստոսին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործողությունների համար:

«Այդ ողբերգական իրադարձություններից արդեն երկու տարի է անցել: Սահակաշվիլիի  արարքների պատճառով զոհ գնացին տարբեր ազգերի ներկայացուցիչներ` օսեր, վրացիներ, ռուսներ: Վրաստանի «Ազգերի համաշխարհային կոնգրես» հասարակական կազմակերպության 420 հազար անդամների անունից ներողություն եմ խնդրում Հարավային Օսիայի բնակիչներից, ովքեր այդքան տառապանք կրեցին վրացի քաղաքական գործիչների պատճառով», ասված է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Եբրալիձեի ուղերձում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Եբրալիձեն ընդգծել է նաև, որ պատերազմական գործողությունները դադարեցվել են Հարավային Օսիայի բնակչության տոկունության և Ռուսաստանի խաղաղարար ջանքերի շնորհիվ: