ԲՏԱ-ն նոր համակարգ է ներդրել
ԲՏԱ
բանկը հայտարարել է տեղեկատվական
անվտանգության կառավարման համակարգի ներդրման մասին, որը մշակվել է միջազգային
ISO/IEC 27001:2005 ստանդարտներին համապատասխան:
Համակարգի գործունեությունը տարածվում է «ԲՏԱ-օնլայն» իրավաբանական անձանց հեռահար սպասարկման վրա:
Նշենք, որ Հայաստանի տարածքում «ԲՏԱ Բանկն» իր գործունեությունն իրականացնում է 2008 թվականի հոկտեմբերից: