Ջավախքում կրկին հրդեհներ են բռնկվել
Ուժեղ քամիների և բարձր ջերմաստիճանի պատճառով
դեռևս չի հաջողվում վերացնել Ջավախքի Աքցուրի գյուղի հրդեհի օջախները, հաղորդում է
«Новости-Грузия»-ն` հղում կատարելով Վրաստանի բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի
մամլո ծառայությանը:
«Այս պահին իրավիճակը կայուն է, իսկ մի քանի օր անց հրդեհը լիովին հնարավոր կլինի կանխել, եթե իհարկե տապը չուժեղանա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այժմ այնտեղ են Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչները, շրջակա միջավայրի պահպանման մասնագետները, ովքեր աշխատում են խստացված ռեժիմով: Հրդեհի կասեցման աշխատանքներին մասնակցում է նաև 500 բնակիչ:
Կիրճի անտառները սկսվել են այրվել մեկ շաբաթ առաջ, իսկ հանգստյան օրերին քամու ուժգնության պատճառով հրդեհի նոր օջախներ են առաջացել: