2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ահմադինեժադին քննադատել են հայրենիքում

Իրանի դատական համակարգի ղեկավար այաթոլա Սադեք
Ամոլի Լարիջանին քննադատել է Իրանի նախագահին, ով կասկածի տակ է դրել նախարարի
դիտարկումները` անվանելով դրանք «դեմ իրականությանը»
:

             

«Նախագահի խոսքը պետք է պարզ, հստակ ու ազնիվ լինի», - հայտատարել է Լարիջանին`ի պատասխան նախագահ Մահմուդ Ահմադինեժադի «Լրագրողների օրվա» կապակցությամբ հնչած ելույթի հաղորդում է ILNA-ն:

Լարիջանին մեղադրել է նախագահին «անազնիվ արտահայտություններ» անելու մեջ` ուղղված իր կառույցին, որը իբր սահմանափակում է լրագրողների ազատությունը:

«Լրագրողների օրը մի քանի անարդար արտահայտություններ հնչեցին մեր կառույցի դեմ, և, ցավոք, նախագահը  նույնպես միացավ այս անազնվությանը», - նշել է Լարիջանին:

Նա նաև ընդգծել է, որ բացառված
չէ լրագրողների` կեղծ նյութերի  տարածումը,
բայց նախագահը  պետք  է զերծ մնա
կեղծ
արտահայտություններ անելուց: