2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսաստանի հրդեհները խոստանում են մարել այս շաբաթ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն
հայտարարել է, որ այս շաբաթ լայնածավալ գործողություններ են իրականացվելու`

Մոսկվայի  հրդեհները կանխելու համար: Աշխատանքներին մասնակցելու են  Վորոնեժի մարզի Արտակարգ իրավիճակների օդային ուժերը, հաղորդում է BBC-ն:

Ըստ Շոյգուի` թեև Մոսկովյան շրջանում հրդեհի օջախների քանակը շարունակում է աճել, հրդեհների ընդհանուր ծավալը կրճատվել  է: “Եթե մենք նույն կերպ  շարունակենք և մարենք հրդեհը բռնկման առաջին իսկ օրը, ապա 5-7 օրվա ընթացքում կկանխենք հրդեհները”, - ասել է Շոյգուն:

Այնուամենայնիվ, հրդեհից և դրա հետևանքով առաջացած ծխից տուժած բնակչությունը դժգոհ է իշխանությունների գործողություններից:

Ռուսաստանում հրդեհները շարունակում են տարածվել արդեն ավելի քան 1 շաբաթ: Ըստ պաշտոնական տվյալների` հրդեհներից տուժել է 52 մարդ, այրվել է ավելի քան 2000 շենք: