Home / Армения / Ռուսաստանյան զորքերում արգելում են ինքնասպան լինել

Ռուսաստանյան զորքերում արգելում են ինքնասպան լինել

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ռուսական բանակում գոյատևելու համար զորակոչիկներին կասկածելի հրահանգներ  է տալիս, այդ թվում` տուժած զինվորին կոչ են անում չխախտել օրենքը, տոկունություն ցուցաբերել, երբ կտտանքների ես ենթարկվում, թաքնվել զորամասի տարածքում, ու ոչ մի դեպքում ինքնասպան չլինել, գրում է «Московский комсомолец» թերթը, ում տրամադրության տակ այս կարգի նշագրումներով երեք նման հրահանգ կա:

Ֆիզիկական բռնության սպառնալիքի դեպքում, համաձայն վերոնշյալ հրահանգների պետք է անել հետևյալը. «Երբեք ցույց մի տուր, որ վախենում ես, տղամարդկություն ցուցաբերիր: Այս ձևով դու հոգեբանական և բարոյական հաղթանակ կտանես: Իսկ եթե քո վրա հարձակվելու իրական վտանգ ես տեսնում, ապա փորձիր հանգստացնել քեզ այս մտքով . «Օրենքն իմ կողմից  է: Արդարությունը կվերականգնվի»: Հարձակման դեպքում կարելի է պաշտպանվել, միայն չափավոր», – նշում է newsru.com-ը:

Զինվորներին նաև խորհուրդ է տրվում անպայման սպառնալ հակառակորդին, որ տեղի ունեցածի մասին կհայտնես  հրամանատարին:
Հրահանգի հեղինակները զինվորի առջև  կոնկրետ արգելքներ են դնում. «Զենք կիրառելու միտքը, ինչպես նաև զորամասը լքելն ու ինքնասպանությունը` որպես  բողոքի ձև օգտագործելը, արգելվում է»:
 
Ծեծկռտուքներից տուժած զինվորին խորհուրդ են տալիս թաքնվել զորամասի տարածքում և սպասել բարձր հրամանատարության ներկայացուցիչների ժամանմանը, ընդ որում, չի նշվում, թե փախած զինվորը քանի օր պիտի թաքնվի այս կամ այն վայրում և ինչպես պետք է սնվի:

Tekali Taxi