Հրդեհների պատճառով Ռուսաստանի կորուստները կկազմեն 15 մլրդ դոլար
Փորձագետները սկսել են հաշվարկել Ռուսաստանի
տնտեսությանը երկարատև տապի ու հրդեհների պատճառած վնասի չափը: Նախնական
տվյալներով` 2010-ին վնասը
ՀՆԱ-ի 1%-ի
չափով է լինելու, ինչը կազմում է 15 միլիարդ
դոլար:
Ըստ HSBC-ի ու «Ուրալսիբ»-ի վերլուծաբանների կանխատեսումների մոտ ժամանակներում արտադրական գործունեության անկում կգրանցվի, գրում է «Коммерсант» թերթը:
Փորձագետները կանխատեսում են նաև, որ 2010-ին հացահատիկի ծավալը 60-65 մլն. տոննայով կկրճատվի: Արտահանման հնարավորություն չունենալով` Ռուսաստանը մինչ տարվա վերջ մոտ 3 միլիարդ դոլարի կորուստ կունենա, իսկ արժեզրկումը կհասնի 9,5%-ի: