Home / Հայաստան / Ավստրալացին խաղադրույք է կատարել ընտրությունների արդյունքի վրա

Ավստրալացին խաղադրույք է կատարել ընտրությունների արդյունքի վրա

Ավստրալիայի բնակիչը 182 հազար դոլարի չափով խաղադրույք է կատարել խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակի վրա: Կուսակցությունն այժմ գլխավորում է Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը, հաղորդում  է AFP գործակալությունը:

Sportingbet բուքմեյքերական ընկերության տվյալներով` այս խաղադրույքը բարձրացրել է խաղացողների հետաքրքությունը Լեյբորիստական կուսակցության հանդեպ: Ընկերության ղեկավարության կարծիքով` « նման մեծ խաղադրույք կատարող մարդիկ սովորաբար չեն սխալվում»:

Վերլուծաբանների կարծիքով` մարդիկ սկսել են  խաղադրույքներ կատարել այս կուսակցության օգտին երկու հեռուստատեսային հաղորդումներում Ջուլիա Հիլարդի մասնակցությունից հետո: Հիլարդը հաղորդումների ընթացքում մանրամասն ներկայացրել է իր կուսակցության ապագա ծրագրերը, որոնք, ամենայն հավանականությամբ, դուր են եկել խաղադրույք կատարող ավստրալացիներին:

Նշենք, որ Ավստրալիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 21-ին: Իսկ լեյբորիստների հետ մրցում են ընդդիմադիր լիբերալները:

Tekali Taxi