հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Армения / Սեֆիլյանին կրկին մերժեցին

Սեֆիլյանին կրկին մերժեցին

Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
 
«Հայաստանի Հանրապետության վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ հերթական ապօրինի քայլը:
 
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 15.06.2010. մերժել է Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:
 
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել, որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։
 
Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը առանց որևէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին»։