2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վաճառվել է աշխարհի ամենաթանկ բնակարանը

Լոնդոնում
վաճառվել է աշխարհի ամենաթանկ բնակարանը: Հայդ-պարկի շրջանում գտնվող այս շքեղ
բնակարանի
համար
վճարել են 140 միլիոն ֆունտ (220 միլիոն դոլար), հաղորդում է
The Daily
Mail-ը:

Բնակարանը գտնվում է հեղինակավոր Knightsbridge համալիրում և ունի բոլոր հարմարությունները: Բնակարանը նաև հատուկ գաղտնի սենյակ ունի, որտեղ բնակչիները կարող են թաքնվել որևէ արտակարգ պատահարի ժամանակ:

Աշխարհի ամենաթանկ բնակարանում կարելի է նաև գինիներ համտեսել, խաղեր խաղալ և բնակարանից անմիջապես հայտնվել Heston Blumenthal ռեստորանում:

Գնորդի անունը գաղտնի է պահվում:

Նշենք նաև, որ Knightsbridge համալիրը նախագծել է բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Ռոջերսը: Համալիրը  կազմված է չորս շենքից և ունի 86 բնակարան:

Նշենք, որ մինչ այդ աշխարհի ամենաթանկ բնակարանը համարվում էր 115 միլիոն ֆունտ արժողությամբ բնակարանը: Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում և վաճառվել է 2008 թվականին: