2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վենեսուելան և Կոլումբիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները

Կոլումբիայի և Վենեսուելայի նախագահներ Խուան Մանուել Սանտոսը և Ուգո Չավեսը
համաձայնել են վերականգնել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները:

Այդ մասին հայտնի դարձավ երկու երկրների առաջնորդների` կոլումբիական Սանտա-Մարտա քաղաքում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է Associated Press-ը:

Հանդիպման ժամանակ Չավեսը և Սանտոսը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել Կարակասի և Բոգոտայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ: «Մենք ձգտում ենք բարելավել հարաբերությունները մեր երկու եղբայր-երկրների միջև»,- հայտարարել է Սանտոսը:

Կարակասի և Բոգոտայի միջև հարաբերությունների վերականգնման մասին լուրեր սկսեցին տարածվել նրանից հետո, երբ Կոլումբիայում Խուան Մանուել Սանտոսը զբաղեցրեց նախագահի պաշտոնը`  փոխարինելով Ալվարո Ուրիբեին: