2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Google-ին կրկին մեղադրում են

Google ընկերությունը կրկին հայտնվել է
սկանդալ
ային իրավիճակում: Այս անգամ խնդիրներ են առաջացել Հարավային Կորեայի մասնաճյուղում:

Նախօրեին ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ընկերության` Սեուլում տեղակայված գրասենյակում: Կորեայի մասնաճյուղի աշխատակիցներին կասկածում են  Wi-Fi ցանցից օգտվողների անձնական տվյալների անօրինական հավաքագրման  և պահպանման մեջ: Ըստ Google ընկերության ներկայացուցիչների` տվյալների հավաքագրումը պատահական է ստացվել և ընկերության նոր ծրագրի մշակման հետ կախված խնդիրների հետևանք էր:

Այժմ Google-ը ստեղծում է Street View համակարգը, որը ենթադրում է միջազգային մայրաքաղաքներ, այդ թվում` Սեուլի փողոցներում, վեբ-կամերաների տեղադրում:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Google-ին  մեղադրում են նման “սխալմունքների” մեջ: ԱՄՆ-ում արդեն իսկ քննում են նման մի քանի դեպքեր, հաղորդում է Вести-ն :