Ալիևը կրկին սպառնում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ
հերթական
անգամ
հանդես է եկել Հայաստանի և Ղարաբաղի դեմ սպառնալիքներով լի
ելույթով:
Ալիևը, մասնավորապես, նշել է, որ պատերազմն ավարտված չէ և միայն Բաքվի «խաղարարար» ցանկություններն են Ադրբեջանին ետ պահում ռազմական գործողությունների վերսկսումից:
Նրա խոսքերով` հայկական կողմը փորձում է ձգձգել կամ խախտել բանակցությունների ընթացքը: Իսկ բանակցություններում «Ադրբեջանի դիրքերն ավելի են կայունանում»,- ասել է Ալիևը:
«Եթե բանակցությունները խափանվեն, ապա նոր իրավիճակ կստեղծվի, և ռազմական ուղիով հարցի լուծումը կդառնա օրակարգային խնդիր»,- Ալիևի խոսքերն է մեջբերում АзерТадж-ը: