2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ջիվան Գասպարյանին կոչ են արել բոյկոտել թուրքական համերգը

Աշխարհահռչակ
դուդուկահար Ջիվան Գասպարյան
ին
հրավիրել են մասնակցելու սեպտեմբերին Թուրքիայում կայանալիք Խաղաղությանը
նվիրված ամենամյա համերգի
ն: Այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ դուդուկահարն ասել է, թե դեռևս գնալու մասին
որոշում չի կայացրել:

«Ես պետք է խորհրդակցեմ մի քանի ընկերների հետ. պետք է ճշտենք, թե այդ համերգը որքանով է  քաղաքականացված»,- ասել է նա:

Ասուլիսի մեկ այլ մասնակից Արսեն Գրիգորյանը (Մրրո) Ջիվան Գասպարյանին կոչ արեց բոյկոտել այդ համերգը, որովհետև «երբեք չպետք է հավատալ, որ Թուքիան կարող է խաղաղության կոչ անել»:

 «Թուրքերն ազգ չեն. կարող են քաղաքակրթվել, կարող է նրանց հագուկապը այլ լինի, բայց թուրքը մնում ա թուրք»,- ասել է Արսեն Գրիգորյանը:

Նա ավելացրել է, որ ինքն էլ թուրքերի հետ համատեղ երաժշտական ծրագրեր իրականացնելու բազմաթիվ առաջարկներ է ունեցել, բայց միշտ մերժել է: