Home / Армения / «32 ատամի» տղաներից երկուսը մոռացել են տարաձայնությունները «Շանթի» հետ

«32 ատամի» տղաներից երկուսը մոռացել են տարաձայնությունները «Շանթի» հետ

«Շանթ» հեռուստաընկերության եթերում վերջերս նոր նախագիծ է սկսվել, որը կոչվում է «Վիտամին ակումբ»:

Նախագծի անդամները նախկին «32 ատամ» ակումբի տղաներն են,
բայց բացակայում են Կարեն Բաբաջանյանը և Վահագն Գրիգորյանը, որոնք մնացել են
«Արմենիա»
հեռուստաընկերությունում:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ տարաձայնություններ առաջացան «Շանթ» հեռուստաընկերության և
«32 ատամի» տղաների միջև: Դատական գործընթաց եղավ, իսկ տղաները
տեղափոխվեցին
«Արմենիա» հեռուստաընկերություն:

Բայց, իչպես երևում է, «Շանթի» տնօրինությունը և «32 ատամի» տղաների մի քանիսն ամեն ինչ թողել են անցյալում և աշխատում են
նոր նախագծի վրա:

Epress.am-ի հետ զրյուցում «Շանթ» տեղափոխված տղաներից մեկը` Գարիկը նշեց, որ «Շանթի» հետ տարաձայնությունները
վաղուց հարթվել են և այժմ երկու կողմերի համար էլ հարիր չէ վերհիշել այդ ամենը:

«Թեման փակված է, և այժմ
միահամուռ ուժերով աշխատում ենք նոր նախագծի վրա
»,- հավելեց Գարիկը:

Tekali Taxi