Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». Մաքսայինը «Գրանդ Քենդիին» նեղում է…

«Ժամանակ». Մաքսայինը «Գրանդ Քենդիին» նեղում է…

Ինչպես հաղորդում են «Ժամանակի» իշխանական աղբյուրները, արդեն տևական ժամանակ է, ինչ մաքսայինը արտահանման հետ կապված շատ լուրջ խնդիրներ է հարուցել «Գրանդ Քենդի» ընկերության առաջ:

Ըստ մեր տեղեկությունների` մաքսայինում պարբերաբար ձգձգում են այդ ընկերության արտադրած քաղցրավենիքի արտահանման հետ կապված թղթաբանությունը, ինչի արդյունքում, քաղցրավենիքը երկար ժամանակ մնում է մաքսայինում և օգտագործման համար դառնում ոչ պիտանի:

Մեր տեղեկություններով` «Գրանդ Քենդի» ընկերության հետ կապված այս խնդիրը ծագել է Տիգրան Սարգսյանի և Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի «հակամարտության» արդյունքում: Ի դեպ, ինչպես հայտնի է, Խաչատրայանն ինքը, ի թիվս տասնյակ այլ բիզնեսների, արտասահմանյան մի շարք հայտնի ընկերությունների արտադրած քաղցրավենիքի ներկրողն է Հայաստան, որը վերջինս իրականացնում է «Ապեյրոն» ընկերության կողմից:

Tekali Taxi