Գլխավոր / Армения / Հայաստանի քաղաքացուն մտադիր են վտարել Ղազախստանից

Հայաստանի քաղաքացուն մտադիր են վտարել Ղազախստանից

Ղազախստանը պատրաստվում է Հայաստանին հանձնել ՀՀ քաղաքացուն, ով հայրենիքում մեղադրվում է մեքենայությունների մեջ, ИА «Новости Казахстан»-ին   հաղորդել է շրջանային քրեակատարողական հիմնարկի  մամլո ծառայության ղեկավար Ահմեդ Բալմաշևը:

Նրա խոսքերով` դեռևս 2010 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գևորգ Հովհաննիսյանին 10-օրյա կալանքի տակ էին առել Ղազախստանի տարածքում անօրինական կերպով գտնվելու համար, ինչից հետո նրան պետք է վտարեին Ղազախստանից:

«Սակայն օտարերկրացին շարունակել է անօրինական կերպով բնակվել Ղազախստանի տարածքում, ինչից երկրի օրինապահ մարմինները չէին կարող անտեղյակ լինել: Պարզվել է, որ Հայաստանում նա մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, և դատախազությունը հրաման է արձակել նրա ձերբակալման վերաբերյալ»,- նշել է Բալմաշևը:

Tekali Taxi