Home / Армения / «Հայկական ժամանակ». Ադրբեջանը հրաժարվել է օդային տարածք տրամադրել

«Հայկական ժամանակ». Ադրբեջանը հրաժարվել է օդային տարածք տրամադրել

Ադրբեջանը երեկ հրաժարվել է իր օդային տարածքի օգտագործման թույլտվություն տրամադրել Աֆղանստանից Երևան ուղևորվող գերմանական ինքնաթիռին:

ՆԱՏՕ-ի` Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը, որը 20:30-ին պետք է Երևան տեղափոխեր Կունդուզի նահանգում գերմանակն հրամանատարության ներքո ծառայությունը ավարտած հայ խախղաղապահների հերթափոխը, հարկադրված է եղել մեկնել Քյոլն: ՀՀ ՊՆ-ում այս միջադեպը գնահատվել է որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, ինչպես նաև դեպի Աֆղանստան փոխադրումների համար ՀՀ օդային տարածքի և օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ: ՊՆ-ում քննարկվում է համարժեք քայլեր ձեռնարկելու, մասնավորապես` Բաքվում վայրէջք կատարող ռազմական նշանակության բեռներ տեղափոխող ինքնաթիռներին ՀՀ օդային տարածքի օգտագործման թույլտվության չտալու հարցը, թեև նախկինում ՀՀ-ն բաց է պահել իր օդային տարածքը` Թուքիայից դեպի Ադրբեջան, իսկ այնուհետև Աֆղանստան մեկնող և վերադարձող ինքնաթիռների համար:

Tekali Taxi