Գլխավոր / Հայաստան / Աշխարհի լավագույն համալսարանները ԱՄՆ-ում են

Աշխարհի լավագույն համալսարանները ԱՄՆ-ում են

2010 թվականի Միջազգային համալսարանների ակադեմիական վարկանիշի համաձայն`առաջատարը Միացյալ Նահանգներն են:

Համալսարանների լավագույն տասնյակում 8 համալսարաններ ամերիկյան են, իսկ լավագույն 100 համալսարանների ցանկում` 54 ամերիկյան համալսարան կա, հաղորդում է Reuters գործակալությունը:

Տասնյակի առաջատարը Հարվարդի համալսարանն է, որին հաջորդում են Կալիֆորնիայի, Բերքլիի, Սթենֆորդի, համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիաների համալսարանը, Փրինսթոնի, Կոլումբիայի և Չիկագոյի համալսարանները: Յեյլի համալսարանը 11-րդ տեղում է:
Լավագույն բրիտանական համալսարաններ են ճանաչվել Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանները: Ցուցակում Քեմբրիջը 5-րդ տեղում է, իսկ Օքսֆորդը` 10: Ընդհանուր առմամբ բրիտանական համալսարանների թիվը 40-ից իջել է 38-ի:
«Չինական համալսարանների թիվը լավագույն 500-ի ցանկում այժմ 34 է, այնինչ 2006 թվականի դրությամբ դրանց թիվը 16 էր:

Առաջատար համալսարանների շարքում է նաև Տոկիոյի համալսարանը, որը ցուցակի 20-րդ հորիզոնականում է, իսկ 24-րդ տեղում Քիոթոյի համալսարանն է:  Այնուամենայնիվ, 500 լավագույն համալսարանների ցուցակում ճապոնական համալսարանների թիվը նվազել է` 31-ից հասնելով 25-ի:

Ցուցակում միակ ռուսական համալսարանը Մոսկվայի պետական համալսարանն է, որը 74-րդ հորիզոնականն է զբաղեցնում 100 լավագույն համալսարանների ցանկում:

Tekali Taxi