Home / Հայաստան / Հայաստանում հնդկական գոմեշի միս կհամտեսեն

Հայաստանում հնդկական գոմեշի միս կհամտեսեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կրկին անդրադարձել է Հնդկաստանից Հայաստան գոմեշի միս ներմուծելու խնդրին: Հիշեցնենք, որ այդ հարցը նախորդ նիստի ժամանակ օրակարգից հանվել էր:

Կառավարության անդամները քննարկել են Հնդկաստանից գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում դրանց արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստան։

Սահմանվել է, որ գոմեշի միս արտադրող կազմակերպությունները պետք է ունենան մսամթերքի արտադրության ոչ պակաս, քան 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան, համապատասխանեն մի շարք այլ չափանիշների։

Tekali Taxi