Home / Армения / Հայաստանը մտածում է տարածաշրջանի անվտնագության մասին. Վրաստանի ԱԳՆ

Հայաստանը մտածում է տարածաշրջանի անվտնագության մասին. Վրաստանի ԱԳՆ

«Մեզ համար կարևորն այն է, որ Հայաստանը լիովին գիտակցում է Ռուսաստանից եկող սպառնալիքները»: Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն Երևան ու նրա հայտարարությունները Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանաձեն:

Կալանաձեի խոսքերով`Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական ընկերական հարաբերություններ են, ինչը նրանց իրավունքն է: Բայց վրացական կողմը թերահավատորեն է մոտենում Մեդվեդևի արված հայտարարությանը, ըստ որի  Ռուսաստանը միջնորդի դեր է ստանձնում հակամարտությունների լուծման հարցում:

«Մեր սեփական փորձից կարող ենք ասել, որ Ռուսաստանը չի կարող միջնորդի դեր տանել հակամարտությունների կարգավորման ժամանակ», – հայտարարել է Կալամաձեն և ավելացրել, որ Հայաստանը շատ լավ գիտակցում է Վրաստանի համար Ռուսաստանի սպառնալիքը, այդ թվում` տարածաշրջանային անվտանգության համատեքստում:

«Սրանից ելնելով` մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ Հայաստանն այնպիսի քայլ կձեռնարկի, որը վտանգի կենթարկի տարածաշրջանի անվտանգությունը»,-հայտարարել է Կալամաձեն:

Tekali Taxi