Գլխավոր / Армения / Հայաստանի քաղաքացին Մոսկվայում սպանել է իր հայրենակցին

Հայաստանի քաղաքացին Մոսկվայում սպանել է իր հայրենակցին

Մոսկվայում Հայաստանի քաղաքացին մեղադրվում է սպանության մեջ: Հանցագորությունը կատարվել է օգոստոսի 17-ին, Մոսկվայի սրճարաններից մեկում: Տեղի ժամանակով 21:30-ի սահմաններում մի հաղթանդամ տղամարդ մտել է սրճարան և կրակել 26-ամյա Աշոտ Անտոնեսյանի վրա:
Հանցագործը 5 կրակոց է արձակել Անտոնեսյանի պարանոցին ու որովայնին:
 
Հիվանդանոցի ճանապարհին տուժածը մահացել է: Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով:

Իրավապահ մարմինների հաղորդմամբ` սպանվածը որոշ ժամանակ առաջ էր ազատվել բանտից, գործազուրկ էր և ապրում էր հոր հաշվին:

Այսօր Մոսկվայի իրավապահ մարմինները հաղորդել են, որ սպանության մեղադրանքով ձերբակալել են Հայաստանի քաղաքացու:

Tekali Taxi