Home / Армения / Հայաստանում կանխատեսում են 8 տոկոս տնտեսական աճ

Հայաստանում կանխատեսում են 8 տոկոս տնտեսական աճ

Ընդդիմության և իշխանության ներկայցուցիչները տարբեր մոտեցումներ ունեն` կապված մեր երկրի տնտեսական վիճակի հետ:  

ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը և ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Այվազյանն այսօր բանավեճի ժամանակ անդրադարձել են կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրին: Ասատրյանը նշել է, որ մեր երկում իրականացվող տնտեսական քաղաքականությունն անարդյունավետ է:

«Մենք արդեն հասել ենք այն սահմանին, որ բախվում ենք պատին և զարգացման որևէ հնարավորուն չունենք: Իսկ  հակաճգնաժամային ծրագիր… նման բան մենք  երբեք չենք ունեցել: Տարեվերջին թվեր են նկարելու, սիրուն թվեր կունենանք, որ չեն արտացոլում իրականությունը, համատարած դժգոհություն և աղքատություն կունենանք», – ասել է Ասատրյանը:

Ի տարբերություն Ասատրյանի, Այվազյանը նշեց, որ «եթե չունենայինք համաձայն հակաճգնաժամային ծրագրի իրականացվող քայլերը, մենք ավելի վատ թվեր կարող է ունենայինք»:

Վարդան Այվազյանի կանխատեսմամբ` տարեվերջին կունենանք 8 տոկոս տնտեսական աճ:

Tekali Taxi