Home / Армения / Հայ-ռուսական գրկախառնությունը մահացու է. Ռուբինյան

Հայ-ռուսական գրկախառնությունը մահացու է. Ռուբինյան

Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նախևառաջ շնորհավորեց բոլորին Հայստանի Հնարապետության Անկախության Հռչակագրի 20 ամյակի կապակցությամբ` նշելով, սակայն, որ այսօր մեր անկախության ռեսուրսը սպառվում է:

«20 տարի անց չենք կարողացել ստեղծել այնպիսի երկիր, որ մեր ժողովուրդն ապրեր ազատ և բարեկեցիկ կյանքով»,- ասել է Կարապետ Ռուբինյանը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցին և ՀԱՊԿ ոչ պաշոնական գագաթածողովին` ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ հայ – ռուսական հարաբերությունների «մեզալիանսը» շատ վտանգավոր կարող է լինել:

«Մեդվեդևի այցը, որն ուղեկցվեց ստորաքարշությամբ տոգորված տոնախմբությամբ, պարզապես, այսպես կոչված, «թարախային բշտիկներն են», իսկ բուն հիվանդությունը 20 տարի շարունակ մեր վարած ապաշնորհ քաղաքականությունն է, և այսօրվա իշխանությունների միջոցով ավելի ամուր է դառնում հայ – ռուսական գրկախառնությունը. իսկ մահացու գրկախառնության գնալ մի երկրի հետ շատ վատ է»,- ասաց Կարապետ Ռուբինյանը և հավելեց, որ գաղտնիք չէ` Ռուսաստանը ձգտում է ռազմական առումով վերանվաճել նախկին խորհրդային տարածքները:

Այլընտրանքը, ըստ Կարապետ Ռուբինյանի, այսօր էլ կա. իշխանությունները կարող են ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերացնել մենաշնորհը, լուրջ աշխատանքներ տանել կոռուպցիայի նվազման հարցում, ստեղծել ազատ շուկայական հարաբերություններ:

«Մենք ինչքան ուժեղ լինենք, այնքան քիչ կունենանք այլ երկրների օգնության կարիքը, ինքներս կկարողանանք պաշտպանել մեր սահմանները»,- հավելեց նա:

Tekali Taxi