Գլխավոր / Հայաստան / ՄքՔարթնին հեռախոսով երգել է Քլինթոնի համար

ՄքՔարթնին հեռախոսով երգել է Քլինթոնի համար

Սըր Փոլ ՄքՔարթնին հեռախոսով շնորհավորել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծննդյան տարեդարձը` նրա համար երգելով The Beatles-ի երգերից:

Beatles-ի երկրպագու Քլինթոնը մի անգամ կատակով նշել էր, որ իր ծննդյան լավագույն նվերը կլինի ՄքՔարթնիի զանգը, հաղորդում է բրիտանական The Daily Mirror-ը:

Նախկին նախագահի շրջապատը լուրջ է ընդունել Քլինթոնի ցանկությունը: Նրանք պայմանավորվել են ՄքՔարթնիի հետ, իսկ վերջինս էլ զանգահարել է Քլինթոնի 64-րդ տարեդարձին և նրա համար երգել «When I’m Sixty-Four» («Երբ ես 64 լինեմ») երգը:

Tekali Taxi