Գլխավոր / Հայաստան / Ավտոպատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Ավտոպատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել ձորը:

Պատահարի հետևանքով մեքենայի վարորդ` 1976թ. ծնված Էլլադա Մելքոնյանը և ուղևոր` 1957թ. ծնված Անահիտ Վարդանյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Թալինի հիվանդանոց, այնուհետև` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Է. Մելքոնյանը, բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Ա. Վարդանյանի առողջական վիճակը ծանր է: Այս մասին հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Tekali Taxi