Բաթումում կկառուցվի Եվրոպայի ամենաերկար բուլվարը
Բաթումում կառուցվելու է Եվրոպայի ամենաերկար ծովափնյա գիծը:
Նոր գիծը 20 կմ երկարություն է ունենալու և հասնելու է Քվարիաթիի տարածքին: Կառուցվելիք ծովափնյա ուղին կանցնի նաև Գոնիոյի տարածքով, որը ժամանակին ռազմական կետ է եղել: Այստեղ կառուցվելու է նաև հանգստյան գոտի և զվարճանքների կենտրոն: Ծովափնյա նոր տարածքը 650 հեկտար հողատարածք է զբաղեցնելու:
Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերով` Բաթումի բուլվարը պետք է ամենամեծն ու ամենագեղեցիկը լինի Եվրոպայում, հաղորդում է Грузия Online-ը: