Գլխավոր / Հայաստան / Մեդվեդևի այցը ծառայեցվեց իշխանության PR նպատակներին. Կարապետյան

Մեդվեդևի այցը ծառայեցվեց իշխանության PR նպատակներին. Կարապետյան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան և օգոստոսի 19-22 Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովը բազմաթիվ քննարկումների և մեկնաբանությունների առարկա դարձան:

Այդ առնչությամբ Epress.am-ը զրուցեց Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ: Կարապետյանը կարծում է, որ Մեդվեդևի այցը շատ նշանակալի միջոցառում չէր: Նրա խոսքերով` իշխանություններն այդ այցն իրենց PR նպատակների համար ծառայեցրեցին:

«Այցի ֆոնը, կարծում եմ, մթագնեցրեց այն, որ հուլիսի 26-ին Ռուսաստանը հայտարարություն արեց` ճանաչելով Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները որպես օկուպացված: Նաև, իհարկե, բացասական էին այն լուրերը, որ Ադրբեջանին է վաճառվելու գերարդիական C-300 կայանը: Կարծում եմ` այցի ժամանակ չփարատվեցին այդ առումով մեր մտահոգությունները, իսկ պայմանագրի գործողության երկարացումը դրա ավարտից տասը տարի առաջ նույնպես որոշակի հարցեր է առաջացնում: Այդ պայմանագրի դրույթներում էլ գործառույթների որևէ ընդլայնում չի նախատեսվում: Ինչպես հավաստիացրեց Ղրղզստանի արտգործնախարարը, հուսանք, որ գոնե տնտեսական ոլորտում մենք կտեսնենք աշխուժացում և հայ- ռուսական առնչությունների ակտիվացում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գագաթաժողովին, ապա, Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, դա որևէ որոշում չկայացրած միջոցառում էր:

«Մի միջոցառում, որն անցկացվում է «Հարսնաքարում»… Կարծում եմ` դրա գնահատականերն ավելի լավ կլինի տան նախագահները` ինչպես իրենք հանգստացան, ինչպես ժամանց անցկացրեցին Հայաստանում: Պարզապես ոչ ֆորմալ հանդիպում էր, նման հանդիպում նախագահներն իրականացրել են տարեկան հինգ-վեց անգամ»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը:

Նա վստահեցրեց, որ հենց սկզբից էլ նախատեսված չէր  Հայաստանին վերաբերող որևէ հարցի քնարկում: Մարդիկ կոնկրետ հանգստացել են»,- ասաց Կարապետյանը:
Տեղեկացնենք նաև, որ գագաթաժողովի մասնակիցների մի մասն այդ աշխատանքներին մասնակցել են միայն առաջին օրը, և գագաթաժողովը չավարտած հեռացել են: 

Tekali Taxi