2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսաստանի ռազմակայանը կմիջամտի հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում

Եթե Ղարաբաղում բախումներ սկսվեն Գյումրիում տեղեկայաված 102-րդ ռազմակայանի զինվորականները կարող ենք միջամտել և հակամարտողներին բաժանել, «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

Նա հատուկ ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ապահովում են ոչ թե խաղաղապահ ուժերը, այլ «երկու երկրների բարի կամքը»:

«Ամեն դեպքում, որպեսզի այդ բարի կամքը երկու կողմից էլ առկա լինի ռազմակայանի առկայությունը կարևոր է և օգնում է խաղաղ բանակցությունների ընթացքին», - նշել է փորձագետը: