Գլխավոր / Армения / Հունական բանկային կողոպուտի հեղինակները ծնունդով Հայաստանից են

Հունական բանկային կողոպուտի հեղինակները ծնունդով Հայաստանից են

Հունական Պիրեյ նավահանգստի բանկերից մեկում երեկ աղմկահարույց կողոպուտի երեք մասնակիցներից երկուսը ծննունդով Հայաստանից են, հաղորդում է Интерновости.ру կայքը: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին 3 հանցագործներ ներխուժել էին բանկ և 3 ժամվա ընթացքում պատանդ էին պահել 18 մարդու:

Հանցագործներին հաջողվել է վնասազերծել, այս պահին նրանք գտնվում են Աթենքի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Որոշ աղբյուրների հաղորդմամբ հարձակման մասնակցիներից երրորդը նույնպես օտարերկրացի է, սակայն նրա ազգությունն առայժմ չի ճշտվել: Ծննունդով Հայաստանից հանցագործների մասին տեղեկատվությունը տարածել է Աթենքի Ատիկա համայնքի ոստիկանության բաժնի պետ Գրիգորիս Բալակոսը:

Tekali Taxi