Home / Հայաստան / Քրիստոնեությունը դրդում է Հայաստանին դեպի Ռուսաստան. փորձագետ

Քրիստոնեությունը դրդում է Հայաստանին դեպի Ռուսաստան. փորձագետ

Ի՞նչն է Հայաստանին դարձնում Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում: Այս հարցին «Эхо Москвы» ռադիոկայանին եթերում փորձել է պատասխանել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

«Մոտ ժամանակներս Վրաստանին մենք չենք կարող համարել դաշնակից: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, սակայն նա նույնպես չի կարող դաշնակից համարվել», – նշել է Ժարիխինը` խորհուրդ տալով չմոռանալ, որ Հայաստանը Ռուսաստանից շատ առաջ է ընդունել քրիստոնեությունը:

«Այն փաստը, որ Հայաստանը գնտվում է գրեթե մահմեդական շրջապատում, ստւպում է այդ երկրին ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ», – ասել է քաղաքագետը:

Վրաստանի պետական կրոնի մասին Վլադիմիր Ժարիխինը ռադիոկայանի եթերում չի խոսել:

Tekali Taxi