Գլխավոր / Հայաստան / Հայերը սիրում են հաշվել, պդնում է ռուսաստանցի քաղաքագետը

Հայերը սիրում են հաշվել, պդնում է ռուսաստանցի քաղաքագետը

Չնայած որ հայկական կողմը Գյումրիի ռազմակայանի համար Ռուսաստանից գումար չի ստանում, Երևանին դա միևնույնն է ձեռնտու է, «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքագետ Վլադիմիր Ժարիխինը:

«Իհարկե, Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մեր ընկերներն են, բայց անգամ ընկերները ոչինչ չեն անում ազգային և սեփական շահերի հակառակ: Ուրեմն դա նրանց ձեռնտու է: Նրանք էլ ամեն ինչ հաշվում են, հաշվի են առնում: Գիտեք` հայերը շատ են սիրում հաշվել և գիտեն հաշվել: Դա նշանակում է` տվյալ փուլում այս ամենը բխում է նրանց ազգային շահերից», – ասել է փորձագետը:

Tekali Taxi