Home / Հայաստան / ԱՄՆ բանակում չեն ցանկանում տեսնել միասեռականների

ԱՄՆ բանակում չեն ցանկանում տեսնել միասեռականների

ԱՄՆ-ի ծովային ստորաբաժանումների ներկայացուցիչները դժգոհ են Don’t ask, don’t tell օրենքի մեջ փոփոխության փաստից, ըստ որի` միասեռականներն իրավունք են ստանալու ծառայել զինված ուժերում:

Don’t ask, don’t tell օրենքի համաձայն` միասեռականներին պաշտոնապես չի թույլատրվում ծառայել ԱՄՆ-ի զինված ուժերում, միաժամանակ նրանք իրավունք չունեն խոսել իրենց սեռական կողմնորոշման մասին, իսկ զինվորական պաշտոնյաներն էլ իրավունք չունեն հարցնել այդ մասին:

Օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես են եկել  Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները` սեքսուալ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ուժերի աջակցությամբ:

Ծովային ստորաբաժանումների ներկայացուցիչների մեծ մասը ցանկություն չունի իր սենյակը կիսել միասեռականի հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման կարծիքը կախված չէ ոչ ծովայինների տարիքից, ոչ կոչումից, ոչ էլ բնակության վայրից: Իսկ Զինված ուժերը բավականաչափ միջոցներ չունեն` ծովային ծառայողների բնակելի տարածքները նորոգելու և առանձին սենյակներ կառուցելու համար:

Tekali Taxi