Գլխավոր / Հայաստան / Ավտոպատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Ավտոպատահար Երևան-Գյումրի ճանապարհին

Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրում:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:

Պատահարի հետևանքով մեքենայի ուղևոր, Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Արամ Աբաջանյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Գրիգոր Աբաջանյանը և ուղևորներ` նույն քաղաքի բնակիչներ, 1961 թ. ծնված Լուսինե և 1984 թ. ծնված Լիաննա Աբաջանյանները ու Երևանի բնակիչ, 1985 թ. ծնված Նաիրա Արամյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալինի հիվանդանոց, հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Լիաննա Աբաջանյանը և Նաիրա Արամյանը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գրիգոր և Լուսինե Աբաջանյանները տեղափոխվել են համապատասխանաբար` Երևանի «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

Tekali Taxi