Գլխավոր / Հայաստան / Բուշի նախընտրական շտաբի ղեկավարը պարզել է իր միասեռական լինելը

Բուշի նախընտրական շտաբի ղեկավարը պարզել է իր միասեռական լինելը

ԱՄՆ Հանրապետական կուսացության Ազգային կոմիտետի նախկին առաջնորդ և 2004թ. Ջորջ Բուշի նախընտրական շտաբի ղեկավար Քեն Մելմանը The Atlantic-ին տված հարցազրույցում հայտարարել է իր` միասեռական լինելու մասին:

Մելմանի խոսքերով` նա միայն վերջերս է հայտնաբերել իր սեռական կողմնորոշումը, որից հետո որոշել է պաշտպանել միասեռականների իրավունքները, մասնավորապես, մտադիր է պայքարել Կալիֆորնիայում միասեռականների ամուսնությունն օրինականացնելու համար:

Ժամանակին Հանրապետական կուսակցությունը փորձել էր միասեռականների իրավունքները սահմանափակող օրենքներ հաստատել մի քանի նահանգներում: Նախկին քաղաքական գործիչն ասել է, որ չէր կարող կուսակցությանը դեմ գնալ, թեև բազմիցս փորձել է համոզել կուսակցության անդամներին չարգելել միասեռականների ամուսնությունները, հաղորդում է Associated Press-ը:

Tekali Taxi