Գլխավոր / Հայաստան / Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն են

Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն են

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով` 2010 թվականի առաջին կիսամյակում Թուրքիան, Ադրբեջանն ու Ուկրաինան դարձել են Վրաստանի արտաքին առևտրի հիմնական գործընկերները:

Հաշվետվության համաձայն` Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը 587,3 միլիոն դոլար է կազմել, իսկ Ադրբեջանի դեպքում`369,4 միլիոն դոլար:

Հայաստանն այդ ցուցանիշով 6-րդն է` 3,2%-ով:

Վրաստանի առևտրային գործընկերների թվում են նաև Միացյալ Նահանգները (6,5%), Ռուսաստանը(5%), Գերմանիան (5%), Արաբական Միացյալ Էմիրությունները (2,8%), Բուլղարիան(2,7%):

Tekali Taxi