Գլխավոր / Հայաստան / Հայ-ռուսական համաձայնագիրը չի կանգնեցնի ադրբեջանական բանակը. Սաբիրօղլու

Հայ-ռուսական համաձայնագիրը չի կանգնեցնի ադրբեջանական բանակը. Սաբիրօղլու

Ադրբեջանական կողմն արձագանքել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարությանը, թե Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունն`անկախ այն փաստից, թե որ կողմից է լինելու վտանգը:

«ՀՀ Պաշտպանության նախարարն իր վարքագծով, ասես, ՌԴ Պաշտպանության նախարարը լինի»,- ANS TV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:

«Այժմ Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի վրա ցանկացած հարձակում կանխվելու է: Նա իրեն այնպես է պահում, ասես Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարը լինի: Սա ուղղակի ծիծաղելի է: Երկու երկրների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրն իրենց գործն է: Բայց այս համաձայնագիրը չի կարող կանգնեցնել ադրբեջանական բանակի գործողությունները: Իսկ այս դեպքում ադրբեջանական բանակը ինչո՞ւ պիտի սահմանափակի իր հնարավորությունները: Ընդհակառակը, Ադրբեջանը նման պայմաններում բանակը ժամանակակից զինամթերքով պիտի ապահովի»,- նշել է Սաբիրօղլուն:

Tekali Taxi