Home / Հայաստան / Նախկին քաղբանտարկյալին արգելեցին մասնակցել ՀԱԿ-ի ակտիվիստների դատավարությանը

Նախկին քաղբանտարկյալին արգելեցին մասնակցել ՀԱԿ-ի ակտիվիստների դատավարությանը

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներ Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով` այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող դատավարության ժամանակ դահլիճում տղամարդու բղավոց լսվեց:

Անմիջապես դատից հետո մենք տեղեկացանք, որ այդ մարդը նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին է, ով ցանկացել է մասնակցել երիտասարդների դատավարությանը, սակայն դատարանի կարգադրիչները նրան արգելել են դահլիճ մտնել:

Դատավարությանն արգելել են մասնակցել նաև Սարգիս Գևորգյանի մորը և եղբորը:

Լրագրողների հետ զրույցում Վարդգես Գասպարին պատմեց, որ երբ ինքը ցանկացավ մտնել դահլիճ, իրեն հրելով վայր գցեցին և դուրս տարան:

«Քիչ անց այստեղ հայտնվեցին ոստիկանական համազգեստով մի քանի բանդիտներ. 4 հոգի էին: Բանդիտներ, որովհետև նրանք, հակառակ իմ համառ պահանջին, չներկայացան: Ես իրենց հաղորդեցի, որ այստեղ բռնություն է կիրառվել, իրենք էլ ասացին, թե դա իրենց չի վերաբերում, և հեռացան: Ավելի ուշ ոստիկանության քննիչներ եկան, բացատրություն վերցրեցին և, ինչպես միշտ, փորձեցին ինձ տեղափոխել Կենտրոնի ոստիկանություն, ինչպես միշտ` տուժողին փորձելով մեղադրյալ հանել», – ասաց Գասպարին և հավելեց, որ ինքն ամբողջությամբ բացատրություն չգրեց, քանի որ ոստիկանության աշխատակիցն իրեն հրավիրեց ոստիկանության բաժին, սակայն վերջինս հրաժարվեց ներկայանա այնտեղ առանց ծանուցագրի:

Tekali Taxi