Home / Армения / Հայտնի թուրք ֆուտբոլիստը գեղասահորդ է դարձել

Հայտնի թուրք ֆուտբոլիստը գեղասահորդ է դարձել

Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային թիմի նախկին ֆուտբոլիստ Իլհան Մանշիզը, ում երկրպագուները հիշում են 2002 թվականին աշխարհի առաջնությունում ցուցադրած լավ խաղով, սկսել է պատրաստվել 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Օլիմպիադայում նախկին ֆուտբոլիստը մտադիր է մասնակցել գեղասահքի մրցումներին Օլգա Բեստանդիգովայի հետ զույգում:

Ավտովթարից հետո 35-ամյա մարզիկը ստիպված է եղել վաղաժամ ավարտել ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է ws-news.ru-ն:

Իլհան Մանշիզը նաև հեռուստատեսային հաղորդում է վարել, նկարահանվել է գովազդային հոլովակներում, որից հետո փորձել է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ`գերմանական «Մյունխեն 1860» ակումբի կազմում, բայց հաջողություն չի ունեցել:

Այնուհետ ֆուտբոլիստը մասնակցել է թուրքական մի շոուի, որը կապված է գեղասահքի հետ և որոշել է գեղասահորդ դառնալ: Զույգը արդեն իսկ սկսել է մարզվել` ցանկանալով ամեն կերպ մասնակցել Օլիմպիական խաղերին:

Tekali Taxi