Գլխավոր / Армения / Հայ-թուրքական սահմանի բացման լուրը «անհարկի ասեկոսեների» շարքից է. Դավութօղլու

Հայ-թուրքական սահմանի բացման լուրը «անհարկի ասեկոսեների» շարքից է. Դավութօղլու

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ ժխտել է այն լուրերը, համաձայն որոնց թուրքական կառավարությունը խորհրդակցում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման շուրջ, ինչը կապված է Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ: 

Պատասխանելով լրագրողի հարցին նախարարը, մասնավորապես, նշել է.

«Այս զորավարժությունները զուտ մարդասիրական բնույթ են կրում և շատ յուրահատուկ դեպքերի համար են: Որպես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անպայման կմասնակցի այս ծրագրին: Ավելի վաղ հայտնել եմ նաև ադրբեջանական լրատվամիջոցներին, որ Հայաստանի հետ սահմանի բացումը, անգամ ժամանակավոր, բացառված է: Պետք է խուսափել անհարկի ասեկոսեներից»:

Tekali Taxi