Home / Հայաստան / Հրանտ Դինքի ընտանիքը չի ընդունում Թուրքիայի կառավարության «բարեկամական լուծումը»

Հրանտ Դինքի ընտանիքը չի ընդունում Թուրքիայի կառավարության «բարեկամական լուծումը»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն իսկ կայացրել է իր վճիռը հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով: Համաձայն դատարանի որոշման, Թուրքիայի Հանրապետությունը դատապարտվել է Հրանտ Դինքի կյանքի անվտանգությունը չապահովելու և կարծիքի ազատությունը արգելելու մեղադրանքներով, գրում է «Ակոսը»: Վճիռը պաշտոնապես հրապարակվելու է սեպտեմբերի 14-ին, Հրանտ Դինքի ծննդյան օրվանից մեկ օր առաջ:

«Ակոսը» հիշեցնում է նաև, որ նախքան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վճիռը կայացնելը, Թուրքիայի կառավարությունը փորձեց կանխամիջոցներ ձեռնարկել: Օգոստոսի 23-ին երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ նիստ գումարվեց, որի ընթացքում որոշում կայացվեց «բարեկամական լուծում» առաջարկել Դինքի ընտանիքին:

Նման որոշում չէր կայացվում նախորդ շաբաթների ընթացքում, երբ եվրոպական դատարանի վճիռը հայտնի չէր: Այս կապակցությամբ Դինքի ընտանիքի փաստաբանները հայտրարեցին, որ «վճիռի արձակումից հետո «բարեկամական լուծման» վարկածն այլևս նշանակություն չունի»: 

Փաստաբան Արզու Պեճերիքը «Ակոսի» հետ զրույցում հայտնել է, որ Հրանտ Դինքի սպանության գործով ողջ դատավարության ընթացքում իրենց պահանջները շարունակաբար մերժվել են, բացի այդ, «բարեկամական լուծման» տարբերակը խիստ կասկածելի է թվում: Ըստ Պեճերիքի, կառավարության ազնվությանը կասկածելու պատճառ է նաև այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել էր հետաքննություն սկսել պարզելու համար` արդյոք երկրի Ազգային անվտանգության գործակալությունը որևէ առնչություն ունի Դինքի սպանության հետ:

Tekali Taxi