Գլխավոր / Армения / Նյու Յորքում օձն անջատել է հիվանդանոցի լույսերը

Նյու Յորքում օձն անջատել է հիվանդանոցի լույսերը

Տուփի մեջ թաքնված օձի պատճառով անջատվել է Նյու Յորք նահանգի Փաֆքիփսի քաղաքի գլխավոր հիվանդանոցի էլեկտրաէներգիան, հաղորդում է Associated Press-ը:

Էլեկտրաէներգիան անջատվել է 10 ժամով, բայց պատահարը բժիշկների գործունեությանը չի խոչընդոտել, քանի որ գործի են դրվել պահուստային գեներատորները: Բժիշկների խոսքով` նրանք չեն կարողացել մի քանի հիվանդի ընդունել և այլ հիվանդանոց են ուղարկել:

Վերանորոգման աշխատանքներ կատարելիս էլեկտրիկները գտել են օձին, որն արդեն սատկել էր:

Tekali Taxi