Գլխավոր / Հայաստան / Սահակաշվիլին գիտի` ինչպես բարեկամանալ Ռուսաստանի հետ

Սահակաշվիլին գիտի` ինչպես բարեկամանալ Ռուսաստանի հետ

Ռուս-վրացական ճգնաժամը կարելի է հաղթահարել, Эхо Москвы-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքերով` ճգնաժամի հաղթահարման համար Մոսկվան պետք է առնվազն ազատի Վրաստանի օկուպացված տարածքները, ինչպես նաև այդ տարածքների բնակչությանը հնարավորություն ընձեռի ինքնուրույն որոշումներ կայացնել:

«Վրաստանում ռուսատյացներ չկան, թեև  ռուսատյացությունը բնորոշ է այն ազգերին, որոնք պատմության ընթացքում Ռուսաստանի կողմից հարձակման են ենթարկվել: Ու թեև մեր դեպքը կարելի է համեմատել Բալթյան երկրների կամ Արևելյան Եվրոպայի պետությունների իրավիճակի հետ, այնուամենայնիվ, ռուս ազգի նկատմամբ մենք ատելություն չունենք: Կարծում եմ, որ սա այն հիմնաքարն է, որը հնարավորություն կընձեռի մեզ նոր հարաբերություններ ձևավորել»,- հայտարարել է Վրաստանի առաջնորդը:

Tekali Taxi